Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում

Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
27.01.2021 | 22:11

Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում կարմիր թելի նման անցում է այն միտքը, թե իշխանությունը սեփական լեգիտիմությունը չափելու համար ինչո՞ւ պետք է խորհրդարանական ընտրությունների գնա: Թեև այսօր՝ հունվարի 27-ին, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքն անձամբ կողմ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, բայց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ներսում տրամադրությունները, կարծես թե, այլ են: «Այո, ընտրությունները պետք են, լարվածությունը կթոթափվի»,- ասում է Սիմոնյանը:

Նրան, օրինակ, հակադարձում են իմքայլական Կարեն Սարուխանյանն ու Վահագն Հովակիմյանը: Սեփական լեգիտիմությունը չափելու խնդիր չունենք, ասում են, իսկ արտահերթի գնալը հիմա միայն դա կնշանակի: Բացատրում են՝ խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ ընտրությունների օրակարգի հետ համակարծիք չէ, կոնսեսուսի չեն գալիս, հետևաբար՝ ո՞րն է արտահերթի իմաստը: Դատելով իմքայլականների տրամադրվածությունից՝ կարելի է եզրակացնել, որ ընտրությունների հարցն իշխանությունը երկրորդ պլան է մղում, և այս մասով իշխանության ներսում տարընթերցումներ կան:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 70091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ